հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը պետք է կասեցվի. ԵԽ նախագահ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը պետք է կասեցվի. ԵԽ նախագահ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նիստում, որի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը պետք է բացառվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից։

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը սկսում է չհրահրված և չարդարացված պատերազմ, որը դատապարտում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նրա անդամակցության կասեցումը պետք է ինքնաբերաբար լինի՛՛:

Նշենք, որ օրեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. ՛՛Արևմուտքը հատել է բոլոր սահմանները, անպատասխանատու քաղաքական գործիչները խոսում են Ուկրաինային հարձակողական զենքի մատակարարման, Ռուսաստանի դեմ ռազմական հարվածների մասին: Արևմտյան երկրները Կիևին մղում են ռազմական գործողությունները Ռուսաստանի տարածք տեղափոխելու համար՛՛:

Հիշեցնենք, որ Պուտինը մասնակի զորահավաքի մասին հրամանագիր է ստորագրել:

 

  • Կիսվել: