հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խարխլված է․ Գուտերեշ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հեղինակությունը խարխլված է․ Գուտերեշ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Դոհայի ֆորումում ելույթի ժամանակ անդրադարձել է Գազայում տեղի ունեցող հումանիտար աղետին և միջազգային հանրության արձագանքին, հայտնում է Al Jazeera-ն։

Ըստ Գուտերեշի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կաթվածահար է աշխարհաքաղաքական տարաձայնությունների պատճառով, նրա հեղինակությունը խարխլված է Գազայում հրադադարի կոչով բանաձևի ընդունման ձախողման պատճառով:

Նա նաև հայտարարել է, որ լուրջ ջանքեր են անհրաժեշտ գլոբալ խնդիրները, ինչպիսին  Գազայում պատերազմն է, ավելի արդյունավետորեն լուծելու գործում համաշխարհային ինստիտուտների  ներգրավման ուղղությամբ։

«Մենք երբեք չենք տեսել այդքան քաղաքացիական զոհեր ՄԱԿ-ում իմ մանդատի այս կարճ ժամանակահատվածում: Իրավիճակն արագորեն վերածվում է աղետի՝ պոտենցիալ անդառնալի հետևանքներով  պաղեստինցիների և ամբողջ տարածաշրջանի խաղաղության և անվտանգության համար... Ես չեմ հրաժարվի Գազայում մարդասիրական հրադադարի հասնելու փորձերից»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: