շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգեց մինչև 2026-ի վերջը

ՄԱԿ-ի ԱԽ-ն Լիբանանում խաղաղապահ առաքելությունը երկարաձգեց մինչև 2026-ի վերջը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր միաձայն որոշում ընդունեց երկարաձգելու Լիբանանում երկարաժամկետ խաղաղապահ առաքելությունը մինչև 2026 թվականի վերջը: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը։

Նշվում է, որ դրանից հետո կսկսվի մեկ տարվա ընթացքում «զորքերի կարգավորված և անվտանգ կրճատում և դուրսբերում»։

Ավելի վաղ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը ՄԱԿ-ին խնդրել էր երկարաձգել առաքելությունը։

Հիշեցնենք, որ 1978 թվականին ստեղծված՝ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը (UNIFIL) պարեկում են Իսրայելի հետ Լիբանանի հարավային սահմանը։

  • Կիսվել: