հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն իսրայելապաղեստինյան հակամարտության հարցով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ-ն իսրայելապաղեստինյան հակամարտության հարցով բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձեւ է ընդունել, որով Իսրայելից և ՀԱՄԱՍ-ից պահանջում է աջակցել Գազայի հատվածում մարդասիրական օգնության տրամադրամանը՝ կոչ անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին նշանակել օգնության առաքման համակարգող, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ բանաձևին կողմ է քվեարկել 13 երկիր, ձեռնպահ են մնացել ԱՄՆ-ն և Ռուսաստանը:

Անվտանգության խորհրդի բանաձևը կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել անվտանգ, անարգել և ընդլայնված հումանիտար հասանելիության ապահովման, ինչպես նաև ռազմական գործողությունների դադարեցման համար պայմանների ստեղծման ուղղությամբ։

Բանաձևը պահանջում է նաև անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին։

ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդգծում է, որ Գազայի հատվածը 1967 թվականին գրավված տարածքի անբաժանելի մաս է և վերահաստատում երկու պետությունների ստեղծման հիման վրա լուծման հայեցակարգը՝ Գազայի հատվածը պաղեստինյան պետության մաս ճանաչմամբ։ 

  • Կիսվել: