հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ն դարձյալ հետաձգել է Գազայի հատվածին օգնություն ցուցաբերելու բանաձևի քվեարկությունը

ՄԱԿ-ի ԱԽ-ն դարձյալ հետաձգել է Գազայի հատվածին օգնություն ցուցաբերելու բանաձևի քվեարկությունը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ յոթերորդ անգամ հետաձգել է Գազայի հատվածին անհրաժեշտ օգնություն ցույց տալու հարցով բանաձևի քվեարկությունը՝ ԱՄՆ-ի հայտնած առարկությունների պատճառով, հայտնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացրած վերջին նախագծով կոչ է արվում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և մարդասիրական օգնություն տրամադրելու համար անարգել մուտք ապահովել Գազայի հատված:

Առաջարկվում է նաև տարածաշրջանում ստեղծել ՄԱԿ-ի մեխանիզմ՝ գլխավոր քարտուղարի գլխավորությամբ:

  • Կիսվել: