երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մահացել է ռուսաստանցի բանաստեղծ և հրապարակախոս Լև Ռուբինշտեյնը

Մահացել է ռուսաստանցի բանաստեղծ և հրապարակախոս Լև Ռուբինշտեյնը

77 տարեկանում կյանքից հեռացել է հայտնի ռուսաստանցի բանաստեղծ և հրապարակախոս Լև Ռուբինշտեյնը, հայտնում է «Интерфакс»-ը։

Լրատվամիջոցը նշում է, որ Ռուբինշտեյնը մահացել է հիվանդանոցում, որտեղ տեղափոխվել էր Մոսկվայի հետիոտնային անցումում  վրաերթի ենթարկվելուց հետո։

Ռուբինշտեյնի դուստրը՝ Մարիան, իր LiveJournal բլոգում հայտնել է հոր մահվան մասին։

«Հայրս՝ Լև Ռուբինշտեյնը, մահացել է այսօր»,- գրել է նա։

Ավելի վաղ՝ հունվարի 8-ին, Լև Ռուբինշտեյնին վրաերթի էր ենթարկել հետիոտնային անցումում։ Նա ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ և հոսպիտալացվել Սկլիֆոսովսկու  ինստիտուտ։.

Լև Ռուբինշտեյնը ծնվել է 1947 թվականի փետրվարի 19-ին Մոսկվայում, ավարտել է Մոսկվայի պետական ​​հեռակա մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (այժմ՝ Շոլոխովի անվան Մոսկվայի պետական ​​հումանիտար համալսարան), աշխատել է որպես համալսարանի գրադարանավար։ Նա մոսկովյան կոնցեպտուալիզմի հիմնադիրներից ու առաջնորդներից է (Վսևոլոդ Նեկրասովի և Դմիտրի Պրիգովի հետ միասին)։ 60-ականների վերջին գրադարանային քարտերի հետ աշխատելու ազդեցության տակ 1970-ականների կեսերից  ստեղծել  իր սեփական ժանրը՝ «քարտարանը»:

Լև Ռուբինշտեյնը Անդրեյ Բելիի մրցանակի (1999), «Քիթ» գրական մրցանակի (2012) դափնեկիր է։ Վերջինի արժանացել է  «Ուշադրության նշաններ» գրքի համար։

  • Կիսվել: