չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մահացել է Նյուրնբերգյան դատավարության վերջին դատախազը. նա 103 տարեկան էր

Մահացել է Նյուրնբերգյան դատավարության վերջին դատախազը. նա 103 տարեկան էր

Ֆլորիդայի Բոյնթոն Բիչ քաղաքի ծերանոցում 103 տարեկանում կյանքից հեռացել է Բենջամին Ֆերենցը՝ Նյուրնբերգյան դատավարության վերջին ողջ մնացած գերմանացի դատախազը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հետապնդել է նացիստական ռազմական հանցագործներին, տեղեկացնում է NBC News-ը:

Նշվում է, որ դատախազի մահվան մասին հայտնել է նրա որդին:

Նշենք, որ Ֆերենցը Հարվարդում վերապատրաստված իրավաբան էր, որն ապահովել է բազմաթիվ գերմանացի սպաների դատապարտումը: 1947 թվականին նա հանդես է եկել որպես դատախազ Նյուրնբերգի դատավարության ժամանակ, որտեղ նացիստները դատվել են մարդկության դեմ հանցագործությունների համար։

  • Կիսվել: