շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մահացել է Նամիբիայի նախագահը

Մահացել է Նամիբիայի նախագահը

Մահացել է Նամիբիայի նախագահ Հեյգ Գոթֆրիդ Գեյնգոբը։

Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով Նամիբիայի նախագահի գրասենյակի ղեկավարի X-ի միկրոբլոգում տարածված հաղորդագրությունը:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ 82-ամյա Գեյնգոբը մահվան պահին՝ փետրվարի 4-ին եղել է հիվանդանոցում՝ կնոջ և երեխաների շրջապատում:

Ավելի վաղ՝ հունվարին, նախագահական գրասենյակից հայտնել էին, որ Գեյնգոբի մոտ քաղցկեղ է ախտորոշվել։

Առաջիկայում նախատեսվում է կառավարության նիստ՝ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Նամիբիայի նախագահի պարտականությունները ժամանակավորապես կիրականացնի  փոխնախագահ Նանգոլո Մբումբան։

  • Կիսվել: