շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Մահացել է մոլորակի ամենատարեց կինը

Ճապոնուհի Տոմիկո Իտոոկան, որը համարվում էր Երկիր մոլորակի ամենատարեց բնակչուհին, կյանքից հեռացել է 116 տարեկան հասակում:

Նա մահացել է դեկտեմբերի 29-ին Հյոգո պրեֆեկտուրայի Ասիա քաղաքի ծերանոցում։ Հուղարկավորությունը տեղի է ունեցել հունվարի 4-ին:

Տոմիկո Իտոոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին Օսակայում։ Նա երեք քույրերից ավագն էր։ Մոտ 30 տարի առաջ տեղափոխվել էր Ասիա քաղաք։

  • Կիսվել: