չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մահացել է իտալացի մոդելավորող Ռենատո Բալեստրան

Մահացել է իտալացի մոդելավորող Ռենատո Բալեստրան

Հռոմում` 98 տարեկան հասակում, մահացել է իտալացի մոդելավորող Ռենատո Բալեստրան։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է La Repubblica թերթը՝ վկայակոչելով նրա հարազատներին։

Հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին` Սանտա Մարիա դել Պոպոլոյի հռոմեական եկեղեցում։

Բալեստրան ծնվել է Տրիեստում 1924 թվականին։ 1954 թվականին նա սկսեԼ Է աշխատել Հռոմում, չորս տարի անց սկսեԼ Է իր հավաքածուները ներկայացնել ԱՄՆ-ում։ 1959 թվականին նորաձեւության դիզայները Հռոմում բացել է իր առաջին արհեստանոցը։

Ինչպես հիշեցնում են իտալական լրատվամիջոցները, որոնք Բալեստրային անվանում են կապույտի վարպետ և նորաձևության նկարիչ, նա ստեղծել է «ասեղնագործ նկարչության» տեխնիկան, որում երկար տարիներ փորձարկել է տարբեր նյութեր՝ նկարելով բոլոր տեսակի գործվածքների վրա։

  • Կիսվել: