չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Մահացել է «Հարրի Փոթեր»-ում Հագրիդի դերակատարը՝  Ռոբի Քոլթրեյնը

Մահացել է «Հարրի Փոթեր»-ում Հագրիդի դերակատարը՝ Ռոբի Քոլթրեյնը

Շոտլանդացի դերասան Ռոբի Քոլթրեյնը, որը հայտնի է Հարրի Փոթերի մասին ֆիլմերում Հագրիդի դերակատարմամբ, մահացել է 72 տարեկանում, հայտնել է բրիտանական Press Association գործակալությունը՝ վկայակոչելով նրա գործակալին:

Մահվան պատճառներն ու հանգամանքները չեն ճշտվում։

Դերասանը նաև կատակերգու էր և գրող, իսկ կինոյում նկարահանումներից բացի, զբաղվում էր հայտնի մուլտֆիլմերի հնչյունավորմամբ։

Քոլթրեյնը, բացի այդ, խաղացել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ջեյմս Բոնդի մասին «Եվ մի ամբողջ աշխարհ քիչ է»,«Ոսկե աչք», «Օուշենի տասներկու ընկերները»  և բազմաթիվ այլ ֆիլմերում:

  • Կիսվել: