երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային նյութերը զենքի համար օգտագործելու նշաններ չի տեսել

ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային նյութերը զենքի համար օգտագործելու նշաններ չի տեսել

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) Ուկրաինայում ռազմական նպատակով միջուկային նյութերի օգտագործման նշաններ չի տեսել։  Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է կազմակերպության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Մենք շարունակում ենք ամբողջ Ուկրաինայում անվտանգության երաշխիքների պահպանության ստուգման աշխատանքը, որպեսզի միջուկային նյութերը չօգտագործվեն ռազմական նպատակներով: Գործակալությունը պատճառ չի տեսել անհանգստանալու (միջուկային զենքի) տարածման վերաբերյալ», - Գրոսիի ելույթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մեկ տարի առաջ գործակալությունը կազմակերպել է փորձագետների ներկայությունը Խմելնիցկիի, Ռովնոյի, Հարավային Ուկրաինայի և Չեռնոբիլի ատոմակայաններում:

  • Կիսվել: