երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ծրագրում է մայիսին այցելել Ռուսաստան, հավանաբար Կալինինգրադ՝ քննարկելու Զապորոժիեի ատոմակայանի (ԱԷԿ) շուրջ տեխնիկական ասպեկտները, ասել է նա RIA Novosti-ին տված հարցազրույցում։

«Միգուցե դա ավելի մոտ կլինի ամսվա վերջին և այդ ժամանակ, հուսով եմ, կկարողանամ անցկացնել տեխնիկական բանակցությունների ևս մեկ փուլ», – ասել է Գրոսին՝ պատասխանելով Ռուսաստան այցելելու պլանների մասին հարցին:

Նա նաև նշել է, որ մտադիր է ռուսական կողմի հետ քննարկել ատոմակայանում անվտանգության իրավիճակը և անվտանգության համակարգերի հետ կապված հարցերը, որոնք վերաբերում են վառելիքին և բուն օբյեկտին։

«Կքննարկվեն մի քանի թեմաներ, որոնք բոլորը տեխնիկական բնույթի են», – պարզաբանել է Գրոսին:

Միաժամանակ նա առաջարկել է, որ առաջիկա հանդիպման բոլոր թեմաներն առնչվեն Զապորոժիեի ԱԷԿ-ին։

 

  • Կիսվել: