չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի մեկուսարան

Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի մեկուսարան

Վենեսուելայի գերված նախագահ Նիկոլաս Մադուրոն, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:

Axios պորտալի հաղորդմամբ՝ այդ հաստատությունը քաջածանոթ է իր «հայտնի բանտարկյալներով», որոնց թվում են սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի համախոհ Գիսլեյն Մաքսվելը, ամերիկացի ռեփեր Շոն Կոմբսը (Diddy), մեքսիկացի նարկոբարոն Գուսման Լոերան և այլք:

Հիշեցնենք՝ դրանից մի քանի ժամ առաջ ինքնաթիռը, որում գտնվել են Մադուրոն ու նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, վայրէջք էր կատարել Նյու Յորքի օդանավակայանում:

Դրանից հետո նրանք տեղափոխվել էին Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության գլխավոր գրասենյակ։ 

Տեղեկացնենք՝ հունվարի 5-ին ՄԱԿ-ի ԱԽ հրատապ նիստ կհրավիրվի Վենեսուելայի հարցով: 

Նիստ անցկացնելու առաջարկով հանդես է եկել Վենեսուելան: 

  • Կիսվել: