շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մադրիդի սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա 21 տուժած

Մադրիդի սրճարանում պայթյուն է տեղի ունեցել․ կա 21 տուժած

Շաբաթ օրը Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի սրճարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 21 մարդ վիրավորվել է, հաղորդում է Reuters-ը։

 

Տուժածներից երեքը ծանր վիճակում են։

Արտակարգ իրավիճակների ծառայությունների տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:00-ին (01:00 GMT) Մադրիդի հարավ-կենտրոնական Վալյակաս թաղամասում։

 

Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ։

  • Կիսվել: