հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Բելառուսի համար աղոթելու համար

Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին Բելառուսի համար աղոթելու համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին ծննդյան օրվա առթիվ։ Շնորհավորական ուղերձը հրապարակվել է Բելառուսի ղեկավարի կայքում։
«Այս տոնի առթիվ պետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Բելառուսի ու նրա հավատացյալների հանդեպ ունեցած աղոթքների և հոգատարության, բարեկամության և հարգանքի համար»,- ասվում է ուղերձում։

Լուկաշենկոյի խոսքով` չնայած այն հանգամանքին, որ Մինսկը և Վատիկանը համագործակցության ընթացքում բախվում են որոշակի խոչընդոտների, նրանց հարաբերությունները դեռևս նպատակ ունեն պահպանել արդարության և հավասարության վրա հիմնված խաղաղությունը։ Բելառուսի նախագահն ընդգծել է, որ հովվապետի հետ փոխգործակցությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել և կլինի երկրի համար։

  • Կիսվել: