ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լուկաշենկոն մեկնում է Ռուսաստան․ Նա կմասնակցի Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Լուկաշենկոն մեկնում է Ռուսաստան․ Նա կմասնակցի Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, գրում է Belta-ն։ Նա կմասնակցի Լենինգրադի ազատագրման 80-ամյակին նվիրված միջոցառումներին:

Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Միութենական պետության բարձրագույն պետական խորհրդի նիստը: Օրակարգի գլխավոր հարցերից մեկը Միութենական պետության ստեղծման մասին 2024-2026 թվականների պայմանագրի դրույթների իրականացման հիմնական ուղղությունների մասին փաստաթղթի նախագծի հաստատումն է և տարբեր ոլորտներում բելառուսա-ռուսական համագործակցության հետագա զարգացման հեռանկարների քննարկումը:

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները երկկողմ բանակցություններ կանցկացնեն, կքննարկեն բելառուսա-ռուսական փոխգործակցության առավել արդիական հարցեր։

  • Կիսվել: