հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լուկաշենկոն ԼՂ հակամարտության սրման մեջ տեսնում է արտաքին ազդեցություն

Լուկաշենկոն ԼՂ հակամարտության սրման մեջ տեսնում է արտաքին ազդեցություն

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման և Ղրղզստանում ներքաղաքական ճգնաժամի մեջ տեսնում է արտաքին ազդեցություն՝ նույն կերպ, ինչպես բելառուսական սցենարի դեպքում, հայտնում է Белта պետական գործակալությունը։

Հաղորդվում է, որ ուրբաթ օրը երկրի ղեկավարը ժողով է անցկացրել․
 
«Նա հիշեցրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումների մասին և Ղրղստանում հերթական ներքաղաքական ճգնաժամի մասին։ Նախագահի կարծիքով, բոլոր այդ իրադարձություններում, ինչպես նաև բելառուսական չիրագործված սցենարում, հստակ երևում են արտաքին կառավարման նշաններ»,- նշում է գործակալությունը։

  • Կիսվել: