Լուկաշենկոն կարգադրել է վերափոխել բանակը և բարելավել պաշտպանությունը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ազգային անվտանգության համակարգի կառավարական մարմինների ղեկավարության հետ ընդլայնված հանդիպման ժամանակ առաջարկել է որակապես վերափոխել բանակը և բարելավել երկրի պաշտպանական համակարգը, տեղեկացնում է ԲելՏա-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության նախարարության առաջիկա տարվա խնդիրն է որակապես վերափոխել բանակը և կատարելագործել երկրի պաշտպանական համակարգը։ Մենք պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնենք զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստությանը»: