հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լուկաշենկոն իր երկրի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը

Լուկաշենկոն իր երկրի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկրի տարածք ներխուժման դեպքում դեմ չի լինի ՀԱՊԿ-ի օգնությանը, սակայն հույս ունի, որ հանրապետությունը կկարողանա ինքնուրույն հետ մղել ագրեսորին։

Լրագրողների հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք դեմ չենք լինի, եթե, Աստված մի արասցե, դա տեղի ունենա, մենք օգնությունից չենք հրաժարվի, բայց կարծում եմ, որ նույնիսկ այս դեպքում մենք ստիպված չենք լինի օգտվել ՀԱՊԿ-ից։ Դուք նույնիսկ չեք կարող պատկերացնել, թե ինչպես կարող ենք պատասխանել՛՛:

Նա նաև հավելել է, որ այնպիսի պատասխան կտան, որ ոչ միայն Եվրոպան կդողա:

՛՛Ում որ պետք է, ասել եմ՝ մենք այստեղ չենք քննարկելու ՛՛կեղտոտ՛՛ կամ ՛՛մաքուր՛՛ միջուկային ռումբի խնդիրը, այնպես ենք պատասխանելու, որ ոչ միայն Եվրոպան կդողա: Եվ դա միայն մենք չենք, դրանք են մեր պայմանավորվածություններն են Ռուսաստանի հետ՝ մեր զինված ուժերի միացյալ խմբի հետ՛՛,-նշել է Լուկաշենկոն:

  • Կիսվել: