ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լուկաշենկոն հույս է հայտնել Հայաստան-Ադրբեջան երկարաժամկետ խաղաղության մասին

Լուկաշենկոն հույս է հայտնել Հայաստան-Ադրբեջան երկարաժամկետ խաղաղության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս է հայտնել, որ Գազայի հատվածում և Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունների լուծումները երկարաժամկետ կլինեն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Վերջերս հաջողվեց հասնել մի քանի երկարատև հակամարտությունների հանգուցալուծման, ես մեծ հույս ունեմ՝ երկարաժամկետ լուծման... Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր են ստորագրել։ Գազայում ավարտվել է երկամյա պատերազմը։ Սա միայն սկիզբն է։ Բայց մենք հույս ունենք, որ սա լավ սկիզբ է», - ասել է Բելառուսի առաջնորդը Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի երրորդ միջազգային համաժողովում։

 

Համաժողովը տեղի է ունենում Բելառուսի մայրաքաղաքում հոկտեմբերի 28-29-ը։

  • Կիսվել: