երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Լուկաշենկոն հայտնել է Բելառուս ռուսական միջուկային զենքի տեղափոխումն ավարտելու մասին

Լուկաշենկոն հայտնել է Բելառուս ռուսական միջուկային զենքի տեղափոխումն ավարտելու մասին

Բելառուսում ռուսական ամբողջ տակտիկական միջուկային զենքն ՛՛իր տեղում և լավ վիճակում՛՛ է: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մարտագլխիկները վաղուց են բերվել: Ես ասել եմ այդ մասին, երբ վերջացրել ենք գործընթացը սեպտեմբերին կամ հոկտեմբերի սկզբին: Ամեն ինչ իր տեղում է, լավ վիճակում է՛՛:

Բելառուսի նախագահը հավելել է, որ բելառուս զինվորականներն ՛՛ամեն օր մարզվում են և սովորում՛՛:

 

  • Կիսվել: