Լուկաշենկոն հայտարարել է, որ կհրաժարվեր Նոբելյան խաղաղության մրցանակից, եթե այն շնորհվեր իրեն
Մինսկում կայացած հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կհրաժարվեր Նոբելյան խաղաղության մրցանակից, եթե այն շնորհվեր իրեն, և խորհուրդ է տվել Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին չանհանգստանալ այս տարի այն չստանալու համար։
Նրա խոսքով, աշխարհում ապրող մարդիկ պետք է գնահատեն, թե ինչ են անում ԱՄՆ-ն և նրա նախագահը միջազգային ասպարեզում. «Միջազգային հանրության և մարդկանց գնահատականը շատ ավելի կարևոր է, քան քաղաքականացված Նոբելյան կոմիտենի»։
Ինտերֆաքսի հաղորդմամբ, Լուկաշենկոն նաև վստահություն է հայտնել, որ Թրամփը կշարունակի աշխատել խաղաղության օգտին։


