ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լուկաշենկոն հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու ռիսկի մասին և առաջարկել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

Լուկաշենկոն հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմ սկսվելու ռիսկի մասին և առաջարկել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ուղերձով դիմելով ժողովրդին և խորհրդարանին, առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում և զինադադար հայտարարել։

«Մենք պետք է կանգ առնենք հիմա, նախքան էսկալացիայի սկսվելը: Ես կփորձեմ ռիսկի դիմել՝ առաջարկելով դադարեցնել ռազմական գործողությունները, <…> հայտարարել զինադադար՝ առանց տեղաշարժվելու իրավունքի, զորքերը վերախմբավորել երկու կողմերից, առանց զենք, զինամթերք և ռազմական տեխնիկա տեղափոխելու իրավունքի»,- ասել է պետության ղեկավարը։

Նրա խոսքով՝ եթե Արեւմուտքը փորձի զինադադարն օգտագործել իր նպատակների համար, Ռուսաստանը պարտավոր է օգտագործել ռազմարդյունաբերական համալիրի եւ բանակի ողջ հզորությունը՝ կանխելու հակամարտության սրումը։

 

Նա հայտարարել է նաև, որ հորիզոնում նախանշվում է երրորդ համաշխարհային պատերազմը՝ միւուկային հրդեհով:

  • Կիսվել: