հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լուկաշենկոն երկարաձգել է Բելառուս մուտքի վիզայի ազատ ռեժիմը 38 եվրոպական երկրի համար

Լուկաշենկոն երկարաձգել է Բելառուս մուտքի վիզայի ազատ ռեժիմը 38 եվրոպական երկրի համար

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մինչև հաջորդ տարվա դեկտեմբերի 31-ը երկարաձգել է 38 եվրոպական երկրի քաղաքացիների համար Բելառուս մուտքի վիզայի ազատ ռեժիմը։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հաղորդում է Pul Pervogo տելեգրամյան ալիքը, որը կապված է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայության հետ։

«Բելառուսի Հանրապետության նախագահի որոշմամբ՝ 38 եվրոպական երկրի քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը երկարաձգվել է մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը», – ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: