ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ փայտ է կոտրել

Լուկաշենկոն ԵԱՏՄ գագաթնաժողովից առաջ փայտ է կոտրել

 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, որն աշխատանքային այցով գտնվում է Լենինգրադի մարզում, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստից առաջ փայտ է կոտրել: Նրա լուսանկարը հրապարակել է իշխանական «Пул первого» տելեգրամյան ալիքը։
 
«Աշխատանքային առաջին առավոտը։ Իսկ դուք ինչպե՞ս եք մարզվում կարևոր բանակցություններից առաջ»,- գրված է լուսանկարին կից։
Լուկաշենկոն դեկտեմբերի 25-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Բելառուսի առաջնորդը սիրում է փայտ կտրել։ Նոյեմբերի սկզբին նա նույնիսկ փայտ կտրելու վարպետության դաս անցկացրեց և ներկայացրեց հայրենական արտադրության կացինը։

  • Կիսվել: