ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լուկաշենկոն արգելել է Բելառուսում գների ցանկացած բարձրացում

Լուկաշենկոն արգելել է Բելառուսում գների ցանկացած բարձրացում

Բելտան հաղորդում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամայել է արգելել գների բարձրացումը Բելառուսում հոկտեմբերի 6-ից սկսած։

«Հոկտեմբերի 6-ից սկսած՝ բոլոր գների բարձրացումներն արգելված են։ Արգելված է։ Այսօրվանից սկսած։ Ոչ թե վաղը, այլ այսօր։ Որպեսզի գները մեկ գիշերվա ընթացքում չուռճանան։ Հետևաբար, այսօրվանից սկսած՝ գների բարձրացումն արգելված է։ Եվ Աստված մի արասցե, որ որևէ մեկը հետին թվով հաշվարկներ, վերահաշվարկներ գրի», - հայտարարել է նա։

Բելառուսի նախագահը բացատրել է այս որոշման իր հիմնավորումը։

«Որովհետև գները, վարչապետի կողմից նշված խելահեղ աճից հետո, նույն չափով են բարձրացել։ Եվ այսօր գները չափազանց բարձր են։ Դրանք հասել են առաստաղին։ Գները այլևս չեն կարող բարձրացվել։ Անհրաժեշտություն չկա։ Բայց կան բացառություններ։ Եվ այդ բացառությունները գտնվում են նախարարի և նահանգապետերի վերահսկողության տակ։ Այսքանը», - ասել է նա։

 

Լուկաշենկոն նաև զգուշացրել է, որ այս համատեքստում չլինեն օբյեկտներ փակելու կամ շուկայից դուրս գալու փորձեր։

«Աբզացի» ներկայացմամբ՝ փոխվարչապետ Նիկոլայ Սնոպկովը փորձել է առարկել Լուկաշենկոյին, սակայն նա կոչ է արել պաշտոնյաներին «բարիք գործել ժողովրդի համար»։

«Արեք այն, ինչը լավագույնն է ժողովրդի համար... Մարդկանց համար միևնույն է ձեր մակրոմակարդակը», - մեջբերել է «Աբզացը» Լուկաշենկոյի խոսքը

  • Կիսվել: