չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել չպարել խելագար քաղաքական գործիչների դուդուկի տակ

Լուկաշենկոն ԱՄՆ-ին կոչ է արել չպարել խելագար քաղաքական գործիչների դուդուկի տակ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն  ԱՄՆ-ին կոչ է արել միջուկային զենքի հարցում չպարել խելագար քաղաքական գործիչների դուդուկի տակ, գրում է ԲեԼԹԱ-ն։

«Գիտե՞ք՝ միջուկային զենքի կիրառման հիմնական նախաձեռնողը ով է։ Ես ձեզ կասեմ։ Լեհաստանը։ ԱՄՆ-ին կոչ եմ անում չպարել խելագար քաղաքական գործիչների դուդուկի տակ, քանի որ եթե միջուկային զենքը տեղափոխվի, ասենք, Լեհաստան, շղթայական ռեակցիա տեղի կունենա։ Մյուս կողմից, կարվեն պատասխան քայլեր։ Այդ պատճառով պետք է  հանգստանալ եւ նստել բանակցությունների սեղանի շուրջ»,-ասել է Լուկաշենկոն  NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Աստված չանի, որ հարձակում լինի Ռուսաստանի Դաշնության տարածքի վրա։ Այդ դեպքում Ռուսաստանը կարող է անհրաժեշտության դեպքում օգտագործել ցանկացած տեսակի զենք։ Նախագահ Պուտինը  երբեք իր առջեւ նպատակ չի դրել միջուկային զենք կիրառել Ուկրաինայում։ Նման կարիք չկա»,-ասել է Լուկաշենկոն։

Նա հիշեցրել է, թե ինչպես մի քանի օր առաջ Ռուսաստանը ճշգրիտ ուղղորդված հարվածներ հասցրեց Ուկրաինային՝ ի պատասխան Ղրիմի կամրջի դեմ գործողությունների։ «Դուք նկատեցիք, որ սա ուժ է։ Եվ շատ պարկեշտ: Բայց սա դեռ ամենը չէ: Ռուսաստանն ունի, ես հաստատ գիտեմ, զենքի ամենաժամանակակից տեսակները։ Եվ միջուկային զենք պետք չէ: Ռուսաստանը գլուխ կհանի առանց միջուկային զենքի»,-հավելել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: