շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Լուկաշենկոն Ալիևին ու Պուտինին սև խավիար է հյուրասիրել. ՌԴ նախագահը զարմացել է, որ Բելառուսը նման մթերք է արտադրում

Լուկաշենկոն Ալիևին ու Պուտինին սև խավիար է հյուրասիրել. ՌԴ նախագահը զարմացել է, որ Բելառուսը նման մթերք է արտադրում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանրապետության ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիա կատարած այցի ժամանակ պատմել է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինին եւ Իլհամ Ալիեւին սեւ խավիար է հյուրասիրել, հայտնում է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Նա, մաասնավորապես, ասել է. ՛՛Մի անգամ վաղուց ես Մինսկի մերձակայում էի, ավազաններում թառափ են աճեցնում եւ սեւ խավիար են ստանում։ Ես իրենցից վերցնում եմ, եթե մեկին ուզում եմ նվիրել, հուշանվեր տալ։ Եվ բոլորը զարմանում են։ Ես հատուկ նվիրել եմ Իլհամ Ալիեւին կամ Պուտինին՛՛:

Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Կրեմլում նման խավիար չկա, եւ ինքը Պուտինին առաջարկել է փորձել։ Ըստ Բելառուսի նախագահի՝ Պուտինը զարմացել է, որ Բելառուսը կարող է նման մթերք արտադրել։

  • Կիսվել: