կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել ավելի քան 13.5 հազար մարդ

Լուգանսկից Ռուսաստան է տարհանվել ավելի քան 13.5 հազար մարդ

Լուգանսկի՝ ավելի քան 13500 բնակիչ տարհավել է Ռուսաստան: Տարհանման գործում ներգրավված է 1 երկաթուղային շարժակազմ և 219 ավտոբուս: Այս մասին հայտնել է Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության վարչապետ Սերգեյ Կոզլովը, գրում են ռուսական ԶԼՄ-ները:

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները փետրվարի 18-ին հայտարարել էին բնակիչների՝ հատկապես կանանց, երեխաների ու տարեցների ժամանակավոր տարհանում դեպի ՌԴ Ռոստովի շրջան: 

  • Կիսվել: