չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լուգանսկի տարածքում գտնվող վարձկանների փոխանակումն անհնար է, նրանք պետք է դատվեն. Մոսկվայում Լուգանսկի դեսպան

Լուգանսկի տարածքում գտնվող վարձկանների փոխանակումն անհնար է, նրանք պետք է դատվեն. Մոսկվայում Լուգանսկի դեսպան

Լուգանսկի տարածքում գտնվող վարձկանների փոխանակումն անհնար է, նրանք պետք է դատվեն, իսկ նրանց ցուցմունքները հրապարակայնորեն կներկայացվեն։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Մոսկվայում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։

Նրա խոսքով՝ Լուգանսկում փոխանակման հարցերի շուրջ ՛՛գաղտնի բանակցություններ և գաղտնի պայմանավորվածություններ՛՛ չկան։

Բացի այդ՝ Միրոշնիկը հավելել է, որ Սևերոդոնեցկի ՛՛Ազոտ՛՛ գործարանից մարդասիրական միջանցք բացելու պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, պատճառն Ուկրաինայի կողմից կրակը դադարեցնելուց հրաժարվելն է:

Լուգանսկի դեսպանն ընդգծել է, որ հիմնական սպառնալիքը գալիս է ոչ միայն գործարանի տարածքից, այլև Լիսիչանսկի շրջանի բարձունքներից, որտեղից գնդակոծում են քաղաքը:

՛՛Ազոտի՛՛ տարածքից, ըստ Միրոշնիկի, խաղաղ բնակիչների լիարժեք տարհանման համար անհրաժեշտ է ոչնչացնել ուկրաինական դիրքերը Լիսիչանսկի շրջակայքում և վերացնել Սևերոդոնեցկի ու Ռուբեժնոյեի հրթիռակոծման սպառնալիքը։

  • Կիսվել: