երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը

Լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը

Ռիգայում Լատվիայի հատուկ ծառայությունները ձերբակալել են Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմին՝ պատժամիջոցները խախտելու և լրտեսության կասկածանքով, տեղեկացնում է Sputnik Մերձավոր արտասահման տելեգրամ-ալիքը։

՛՛Sputnik Լիտվայի գլխավոր խմբագիր Մարատ Կասեմը ձերբակալվել է Լատվիայի հատուկ ծառայությունների կողմից Ռիգայում։ Հունվարի 5-ին տեղի է ունեցել դատական ​​նիստ, որում խափանման միջոց ընտրել կալանքը։Այսօր լրագրողն արդեն տեղափոխվել է Ռիգայի կենտրոնական բանտ՛՛,-նշվաած է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է նաև, որ փաստաբան Իմմա Ժանսոնեն, որը պաշտպանելու է Մարատ Կասեմին, դեռ չի ստացել գործի նյութերը։ Ըստ օրենքի՝ դատարանի որոշումը որպես խափանման միջոց բողոքարկելու համար կա 10 օր։

Մարատ Կասեմը Լատվիայի քաղաքացի է: Նա մի քանի տարի է՝ ապրում և աշխատում է Մոսկվայում՝ «Ռուսաստանն այսօր» միջազգային մեդիախմբում, որը ներառում է նաև ՛՛Sputnik Լիտվա՛՛-ն:

Դեկտեմբերի 30-ին լրագրողը Լատվիա է մեկնել ընտանեկան պատճառներով։ Ինչպես հայտնել է ՛՛Sputnik Լիտվա՛՛-ն՝ նա կալանավորվել է, իսկ հունվարի 5-ին Ռիգայի դատարանը նրան կալանքի տակ է վերցրել: Նրան արդեն տեղափոխել են Ռիգայի կենտրոնական բանտ։

՛՛ՌԻԱ Նովոստի՛՛-ն էլ հայտնել է, որ Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Մարիա Բուտինան ասել է, որ ինքը կզբաղվի Կասեմի կալանավորման գործով

՛՛Մենք կզբաղվենք այդ հարցով: Կոնտակտներ ենք փնտրում: Ավաղ, ռուսատյացության և մեր լրագրողների նկատմամբ հալածանքների նման դրսևորումները հազվադեպ չեն: Կաջակցենք նրան: Մերոնց չենք լքում՛՛,-նշել է նա:

 

  • Կիսվել: