ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Լրատվամիջոցները ֆինների համար կանխատեսում են «մահ ցրտից»

Լրատվամիջոցները ֆինների համար կանխատեսում են «մահ ցրտից»

Եթե ​​Ֆինլանդիայի իշխանությունները գալիք ձմռանը հոսանքի անջատումներ չանեն էներգահամակարգի գերծանրաբեռնվածությունը թուլացնելու համար, ապա երկրի բնակիչներին ցրտից մահ է սպառնում, զգուշացնում է Bloomberg-ը։

Ըստ Fingrid Oyj-ի ցանցային գործառնությունների մենեջեր Արտո Պահկինի` եթե երկրում հոսանքազրկումներ չկատարվեն, ապա էներգահամակարգում լայնածավալ խափանման վտանգ կառաջանա, և «մարդիկ կարող են մահանալ» ցրտից։

Դեռ մայիսին ռուսական էլեկտրաէներգիայի մատակարարումը Ֆինլանդիա դադարեցվել էր արդեն վաճառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ ընդունելու դժվարությունների պատճառով։ Չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանից ներմուծումը կազմում էր էլեկտրաէներգիայի գնումների ընդհանուր ծավալի միայն չնչին մասը, դրա կորուստը կարող է հանգեցնել բացասական հետևանքների, վստահ են վերլուծաբանները։

Միաժամանակ Ֆինլանդիայի պաշտպանության նախարարությունում մոդելավորել են, թե ինչ կլինի, եթե էլեկտրաէներգիան անջատվի 20 աստիճան սառնամանիքի ժամանակ։ Արդեն 18 ժամ հետո փայտե տներում ջերմաստիճանը կնվազի մինչև պլյուս 10 աստիճան, իսկ 30 ժամ հետո փայտե շինությունները կսկսեն սառչել, և խողովակների պայթելու վտանգ կառաջանա։ 36 ժամ հետո ցուրտը կներթափանցի արդեն բետոնե բազմաբնակարան շենքեր: Միաժամանակ կդադարեն աշխատել նաև տրանսպորտը, գազալցակայանները, բանկոմատները և այլն։

  • Կիսվել: