երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվել

Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհ է բռնկվել. տարհանում է հայտարարվել

Իշխանությունները շաբաթ օրը տարհանման հրաման են տվել, քանի որ Լոս Անջելեսի շրջանում անտառային հրդեհը տարածվել է հազարավոր ակրերի վրա գլխավոր մայրուղու մոտ և սպառնացել մոտակա կառույցներին, հաղորդում է AP-ն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Կալիֆորնիայի անտառտնտեսության և հրշեջ ծառայության դեպարտամենտի տվյալներով, հրդեհը, որը ստացել է «Post Fire» անվանումը, ընդգրկել է Լոս Անջելեսից 100 կմ հեռավորության վրա գտնվող Գորմանի Interstate 5 ավտոմայրուղու մոտակայքում ավելի քան 14,5 քառ.կմ տարածք Իշխանությունների տվյալներով, հրդեհը բռնկվել է տեղական ժամանակով մոտավորապես 13:45-ին:

Հետաքննությունը շարունակվում է։

  • Կիսվել: