հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լոնդոնում մեկնարկել է Զելենսկիի հանդիպումը Մակրոնի, Մերցի և Սթարմերի հետ

Լոնդոնում մեկնարկել է Զելենսկիի հանդիպումը Մակրոնի, Մերցի և Սթարմերի հետ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հավաքվել են Բրիտանիայի վարչապետի նստավայրում՝ Լոնդոնի Դաունինգ սթրիթ 10 հասցեում: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ նրանց հանդիպման հիմնական թեման Ֆլորիդայում ուկրաինական պատվիրակության կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների հետ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պայմանների վերաբերյալ եռօրյա բանակցությունների արդյունքներն են։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Դոնբասի հիմնական հարցի շուրջ որևէ փոխզիջում ձեռք չի բերվել, և Թրամփը հայտարարել էր, որ «հիասթափված» է դրանից։

Հաղորդվում է նաև, որ հանդիպումից  առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիրը պետք է պարունակի «անվտանգության ամուր երաշխիքներ», որպեսզի Մոսկվան պահպանի հրադադարի ցանկացած համաձայնագիր։ Սթարմերը նաև գովաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները։ Նա ասել է, որ Թրամփը մի քանի շաբաթվա ընթացքում խաղաղության բանակցություններն առաջ է մղել «ավելի, քան մենք արել ենք չորս տարվա ընթացքում»։ 

  • Կիսվել: