շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լոնդոնում ավելի քան 110 հազար մարդ է դուրս եկել «Միավորենք թագավորությունը» հանրահավաքին

Լոնդոնում ավելի քան 110 հազար մարդ է դուրս եկել «Միավորենք թագավորությունը» հանրահավաքին

Ցուցարարները դեմ են արտահայտվել Բրիտանիայի կառավարության միգրացիոն քաղաքականությանը:
 
Այսօր Լոնդոնում տեղի է ունեցել «Միավորենք թագավորությունը» (Unite the Kingdom) կարգախոսով զանգվածային հանրահավաք:
 
Բրիտանական ԶԼՄ-ների տվյալներով՝ ցույցի է դուրս եկել ավելի քան 110 հազար մարդ։
 
Հանրահավաքի կազմակերպիչներից ակտիվիստ Թոմի Ռոբինսոնը հայտարարել է, որ ակցիային միայն առցանց հետևել է շուրջ 1 մլն մարդ:
 
Ցուցարարները դեմ են արտահայտվել Բրիտանիայի կառավարության միգրացիոն քաղաքականությանը: Երթի ժամանակ նրանք վանկարկել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերին քննադատող կարգախոսներ։
 
Բացի այդ, ակցիայի մասնակիցները հարգել են ամերիկացի պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի հիշատակը, որը սպանվել է սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ում:

  • Կիսվել: