չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լոնդոնն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

Լոնդոնն ընդլայնել է Բելառուսի դեմ պատժամիջոցները

 Մեծ Բրիտանիան փոփոխել է Բելառուսի դեմ գործող սահմանափակող միջոցների ցանկը՝ դրան ավելացնելով զենքի, պողպատի և երկաթի ապրանքների ներմուծման արգելքը, մետալուրգիական արտադրանքի հետ կապված միջնորդական ծառայությունները և այլ սահմանափակումներ։

Հուլիսի 5-ին բրիտանական կառավարությունը պարզաբանումներ է տվել, որում ասվում է, որ արգելելու է «զենքի, հարակից երկաթի և պողպատի արտադրանքի ներմուծումը»: Այն նաև արգելում է մետալուրգիական արտադրանքի և հանքային ռեսուրսների հետ կապված տեխնիկական աջակցության, ֆինանսական և միջնորդական ծառայությունների մատուցումը։
 
Բացի այդ, փոփոխությունը երկարացնում է «որոշ հանքային ապրանքների և կալիումի արգելքը»։
 
Փոփոխությունները կատարվել են 2022 թվականի հուլիսի 4-ին, իսկ հուլիսի 5-ից ուժի մեջ են մտել։
 
Փաստաթղթում նշվում է, որ արգելքը վերաբերում է այն ապրանքներին, որոնց ծագման վայրը Բելառուսն է կամ մատակարարվում է Բելառուսից։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե ապրանքների ուղղակի առաքման վայրը Բելառուսը չի եղել, սահմանափակումները դեռ կարող են կիրառվել։

  • Կիսվել: