կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Լոնդոնի հայտնի Սոմերսեթ Հաուսում, որտեղ պահվում են Վան Գոգի և Մանեի գլուխգործոցները, հրդեհ է բռնկվել

Լոնդոնի հայտնի Սոմերսեթ Հաուսում, որտեղ պահվում են Վան Գոգի և Մանեի գլուխգործոցները, հրդեհ է բռնկվել

Լոնդոնի կենտրոնում՝ Թեմզա գետի ափի Սոմերսեթ Հաուս արվեստի խոշոր կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտնել են ։

Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ շենքից ծուխ է բարձրացել, և երևացել է՝ ինչպես է տանիքից բոց դուրս գալիս, երբ հրշեջները բարձր սանդուղքներից ջուր են լցրել կրակի վրա: Լոնդոնի հրշեջ բրիգադից հայտնել են, որ հրդեհի պատճառները դեռևս անհայտ են։ Ինչպես նշում է The Guardian-ը, աղետի դեմ մոտ 125 հրշեջ է պայքարում։

Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն, սակայն Սոմերսեթ Հաուսը սոցցանցերում հրապարակել է, որ «շենքի մի փոքր հատվածում» հրդեհ բռնկվելուց հետո արվեստի կենտրոնի ամբողջ անձնակազմը և այցելուներն ապահով տարհանվել են:

 «Լոնդոնի հրշեջ ջոկատն արագ է ժամանել, և սերտորեն աշխատում ենք նրանց հետ՝ վերահսկելու համար հրդեհի տարածումը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Սոմերսեթ Հաուսը նախկին թագավորական պալատ է, որը ժամանակին ապրել է թագուհի Էլիզաբեթ I-ը։  

Այժմ այնտեղ է գտնվում Կուրտո պատկերասրահը՝ նկարների մեծ հավաքածուով՝ սկսած Վերածննդի դարաշրջանից մինչև 20-րդ դար: Արվեստի կենտրոնում պահվող ամենահայտնի գործերից են Էդուարդ Մանեի «Բար Ֆոլի բարժերում» և Վինսենթ Վան Գոգի «Ինքնադիմանկար՝ կտրված ականջով» կտավները։

  • Կիսվել: