երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը ռուս գործընկեր Անդրեյ Բելոուսովի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտությունը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը։

«Օսթինն այսօր հեռախոսով զրուցել է  Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովի հետ: Զրույցի ընթացքում  ամերիկացի  նախարարն ընդգծել է Ուկրաինայում շարունակվող հակամարտության համատեքստում հաղորդակցության ուղիների պահպանման կարևորությունը», – ասել է Ռայդերը:

  • Կիսվել: