երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիզ Թրասը նպաստ կստանա վարչապետի պաշտոնը թողնելուց հետո

Լիզ Թրասը նպաստ կստանա վարչապետի պաշտոնը թողնելուց հետո

Լիզ Թրասը, որը Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 44 օր, հեռանալուց հետո իրավունք ունի տարեկան 115 հազար ֆունտ ստեռլինգ նպաստ ստանալ։ Կառավարության նախկին ղեկավարի վճարումների չափը նշել է Business Insider-ը:

Բրիտանական կառավարության տվյալներով՝ պետական ​​տուրքերի վճարման համար նպաստի իրավունքը տրվում է բոլոր նախկին վարչապետներին։ Վճարումների շնորհիվ քաղաքական գործիչները կարող են վերականգնել պաշտոնավարման ժամանակ պետական ​​պարտականությունների համար կատարած իրենց ծախսերը:

Պարբերականը նշում է, որ նպաստ ստանալու համար բավական է զբաղեցնել կառավարության ղեկավարի պաշտոնը, հետևաբար Թրասը համապատասխանում է պահանջներին՝ չնայած երկրի պատմության մեջ ամենակարճ պաշտոնավարմանը։ Նա նպաստ կստանա ամբողջ կյանքի ընթացքում։

  • Կիսվել: