ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասսին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասսին

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Լիզ Թրասսին:
 
«Ջերմ շնորհավորանքներս եմ հղում Ձեզ Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություն ներկայիս բարդ ու մարտահրավերներով լեցուն ժամանակներում՝ կլիմայի փոփոխությունից մինչև աշխարհաքաղաքական փոխհարաբերություններ:

Լավագույն հիշողություններ եմ պահպանում Գլազգոյում անցկացված ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26) շրջանակում մեր զրույցից»,- մասնավորապես նշվում է Արմեն Սարգսյանի ուղերձում:

  • Կիսվել: