ուրբաթ, հունիս 27
27 / 6 / 2025
Լիտվան վաղվանից մուտքի արգելք կսահմանի Բելառուսում գրանցված մարդատար բոլոր ավտոմեքենաների համար

Լիտվան վաղվանից մուտքի արգելք կսահմանի Բելառուսում գրանցված մարդատար բոլոր ավտոմեքենաների համար

Լիտվան օգոստոսի 16-ից մուտքի արգելք կսահմանի Բելառուսում գրանցված մարդատար բոլոր ավտոմեքենաների համար, հայտնում է Բելառուսի պետական ​​սահմանային կոմիտեն, տեղեկացնում է Ինտերֆաքսը:

«Արգելքը տարածվում է մարդատար ավտոմեքենաների վրա՝ անկախ սեփականատիրոջ կամ վարորդի քաղաքացիությունից»,-հայտնել են կոմիտեից։

Նշենք, որ 2024 թ. հուլիսի 18-ից Լիտվան արգելել էր Բելառուսում գրանցված մարդատար ավտոմեքենաների մուտքը, ընդ որում` սահմանափակումը չի տարածվել այն ավտոմեքենաների վրա, որոնք նախատեսված էին վաճառքի համար, ինչպես նաև պատկանում էին հանրապետության այն քաղաքացիներին, որոնք ունեն գործող այցագիր կամ ԵՄ երկրներում ժամանակավոր կամ մշտական ​​կեցության վկայագիր:

Լիտվայի մաքսային ծառայությունը հաղորդում է, որ «այն անձինք, որոնք վարում են բելառուսական համարանիշներով ավտոմեքենաներ, կհամարվեն օրենսդրության դրույթները խախտողներ և կենթարկվեն պատասխանատվության, որը նախատեսում է տուգանք և ավտոմեքենայի բռնագրավում»։

  • Կիսվել: