ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի հետ սահմանի երկայնքով

Լիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի հետ սահմանի երկայնքով

Լիտվան երկարաձգել է օդային տարածքի փակումը Բելառուսի հետ սահմանի մի մասի երկայնքով, հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում են տեղական ԶԼՄ-ները:

ՊՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Բելառուսի հետ սահմանի մի մասի օդային տարածքում թռիչքների սահմանափակման գոտու գործողությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը»:

Բելառուսի հետ սահմանամերձ հատվածում ինքնաթիռների թռիչքների արգելքը սահմանվել էր օգոստոսի 12-ին՝ «Զապադ-2025» բելառուսառուսական զորավարժությունների նախաշեմին, և պետք է գործեր մինչև հոկտեմբերի 1-ը։ Դրա հետ մեկտեղ Լիտվայի պաշտպանության նախարարությունում հայտարարել են, որ «դրա երկարաձգման պահանջ կներկայացվի, եթե չնվազի անօդաչու թռչող սարքերի կողմից Լիտվայի օդային տարածք ներխուժելու սպառնալիքը»։

Գերատեսչությունում օդային տարածքի մի մասի փակումը հիմնավորել են անվտանգության հետ կապված իրավիճակով, ներառյալ քաղաքացիական ավիացիայի համար ռիսկերը, որոնք առաջանում են անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտումների պատճառով, ինչպես նաև «լիտվացի զինվորականների կողմից առաջադրանքներ կատարելու համար պայմանների ստեղծման անհրաժեշտությամբ, որոնք օրենքով սահմանվել են խաղաղ ժամանակ՝ ի պատասխան օդային տարածքի խախտումների»։

 

  • Կիսվել: