հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լիտվան Բելառուսին բողոքի հայտագիր է ներկայացրել սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ

Լիտվան Բելառուսին բողոքի հայտագիր է ներկայացրել սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ

Լիտվան Բելառուսին բողոքի հայտագիր է ներկայացրել սահմանը փակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին, հայտնել է Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Նախարարություն կանչված՝ Բելառուսի դեսպանության ներկայացուցչին բողոքի հայտագիր է տրվել՝ Բելառուսի կողմից Լիտվայի օդային սահմանի կրկնվող խախտումների վերաբերյալ, որոնք դիտարկվում են որպես հիբրիդային հարձակումներ։ Նման դեպքերի կրկնության պարագայում սահմանը փակ պահելու ժամկետը կերկարաձգվի կամ կիրականացվեն հավելյալ գործողություններ»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Լիտվան մեկ ամսով փակել է Բելառուսի հետ իր ճանապարհային սահմանը։ Պատճառն իրենց երկրի օդային տարածք Բելառուսից ապօրինաբար մտնող մաքսանենգ օդապարիկներն էին։

Բելառուսն ի պատասխան հոկտեմբերի 31-ին արգելել է Լիտվայում գրանցված բեռնատարներին և տրակտորներին երթևեկել իր ավտոճանապարհներով։

  • Կիսվել: