երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լիսիչանսկում որոնողական աշխատանքներն ավարտվել են

Լիսիչանսկում որոնողական աշխատանքներն ավարտվել են

. ԼԺՀ–ում Լիսիչանսկի գնդակոծությունից հետո տարվող որոնողական աշխատանքներն ավարտվել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Լիսիչանսկում հացաբուլկեղենի փռի շենքի փլուզման վայրում ավարտվել է որոնողափրկարարական գործողությունը։ ՌԴ ԱԻՆ ծառայողները փրկել են 10 անձի։ Ցավոք, 28 անձ, այդ թվում` 1 երեխա, մահացել են»,– ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը փետրվարի 3–ին գնդակոծության արդյունքում ավերել են ԼԺՀ-ի հացաբուլկեղենի փուռը: Հաղորդվում էր, որ փլատակներում կարող է գտնվել մոտ 40 մարդ:

  • Կիսվել: