հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լիսիչանսկի ուղղությամբ ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է ԼԺՀ ԱԻ նախարարը

Լիսիչանսկի ուղղությամբ ուկրաինական հարվածի հետևանքով զոհվել է ԼԺՀ ԱԻ նախարարը

Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը հաստատել է, որ Լիսիչանսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի հարվածի հետևանքով մահացել է ԼԺՀ արտակարգ իրավիճակների նախարար, գնդապետ Ալեքսեյ Պոտելեշչենկոն։

Ավելի վաղ Պոտելեշչենկոյի մահվան մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր ուժային կառույցների աղբյուրը:

Հիշեցնենք` ԼԺՀ ղեկավարը հայտարարել էր, որ անցած շաբաթ Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքով Լիսիչանսկում հացաբուլկեղենի արտադրամաս է ավերվել։ Վերջին տվյալներով՝ մահացել է 28 մարդ, այդ թվում՝ հղի կին և հինգ տարեկան երեխա։ Զինվորական պարետատունը հայտնել էր, որ փլատակներում մոտ 40 մարդ կարող է մնացած լինել։
Նշենք, որ Լիսիչանսկը ճակատային գծի մոտ գտնվող քաղաք է։ Ուկրաինայի զինված ուժերը պարբերաբար գնդակոծում են այդ բնակավայրը։

  • Կիսվել: