շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիսաբոնի անտուն քրիստոնյաները մզկիթում Սուրբ Ծնունդ են նշել

Լիսաբոնի անտուն քրիստոնյաները մզկիթում Սուրբ Ծնունդ են նշել

Լիսաբոնի միայնակ քրիստոնյաներին հրավիրել են Սուրբ ծնունդը նշել անսովոր վայրում, տեղեկացնում է Եվրանյուզը:

Նշվում է, որ մահմեդական համայնքն անտունների համար տոնական ընթրիք է կազմակերպել մզկիթում:

Մահմեդական համայնքի ներկայացուցիչն ասել է. «Մեր մեջ կան այնպիսիք, որոնց տանը որևէ մեկը չի սպասում, ովքեր եկել էին մեզ հետ երեկոն անցկացնելու էկումենիկ գաղափարների ոգով, ընկերական մթնոլորտում»:

Անտունները խոստովանել են, որ իրենց շատ հաճելի էր Սուրբ ծնունդն անցկացնել այդ միջավայրում. «Այստեղ այնքան ջերմ մթնոլորտ է: Իմ սեփական ընտանիքում ես վաղուց ինձ այսքան լավ չեմ զգացել: Բացված սեղան, բարի խոսքեր, տաք ուտելիք՝ այնքան հաճելի է»:

Հաղորդվում է նաև, որ դահլիճում եղել է 80-90 մարդ: Կամավորներից մեկն ասել է, որ իրենք  նաև անցնելու են փողոցներով և ուտելիք են բաժանելու նրանց, որոնք չեն մասնակցել այդ հավաքին:

Համաձայն պաշտոնական վիճակագրության՝ Լիսաբոնի պատմական կենտրոնում ապրում է գրեթե 2,5 հազար անտուն:

  • Կիսվել: