շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
«Լիմուզինային դիվանագիտություն». Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին զբոսնել են Aurus-ով

«Լիմուզինային դիվանագիտություն». Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին զբոսնել են Aurus-ով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին միասին են ուղևորվել ՌԴ առաջնորդի Aurus-ով բանակցությունների վայր: Մոդին ինքը հայտնել է դրա մասին X սոցիալական ցանցում՝ նշելով, որ իրենց զրույցները միշտ բովանդակալիցությամբ են աչքի ընկնում:

Ըստ Կրեմլի press pul-ի (երկրի նախագահի գործունեությունը պարբերաբար լուսաբանող լրագրողների ոչ պաշտոնական անվանումը -խմբ.) լրագրող Պավել Զարուբինի՝ միասին ճանապարհորդելու որոշումն ընդունվել է ընդամենը մի քանի րոպեում և գաղտնի է պահվել:

Պուտինն ու Մոդին ժամանել են Տյանցզինում գտնվող ՌԴ առաջնորդի նստավայր (Ritz-Carlton հյուրանոց), որտեղ նրանք գրեթե մեկ ժամ առանձնազրույց են ունեցել, որից հետո սկսվել են ընդլայնված ձևաչափով բանակցությունները:

Այդ կապակցությամբ Bloomberg-ը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հանդիպումն «լիմուզինային դիվանագիտության» օրինակ է անվանել:

Գործակալությունը նշում է, որ նման ժեստերը Պուտինին հնարավորություն են տալիս ոչ միայն ցուցադրել ռուսական Aurus-ը համաշխարհային առաջնորդներին, այլև օգտագործել այն որպես դիվանագիտական ​​գործիք՝ արտերկրում բարձրացնելով ներքին պրեմիում ավտոմեքենաների հեղինակությունը:

 

«Պուտինի և Մոդիի երկկողմ հանդիպման վայր կարճատև ուղևորությունը տևել է ընդամենը մոտ 15 րոպե, սակայն, ըստ իրազեկ աղբյուրների, առաջնորդները ևս 45 րոպե անցկացրել են ավտոմեքենայում՝ շարունակելով բանակցությունները», - հաղորդում է Bloomberg-ը։

 

Գործակալության տվյալներով՝ երկու առաջնորդների միջև ավտոմեքենայում բանակցությունները խաթարել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում հանդիպման հստակ սահմանված օրակարգը, ինչը կազմակերպիչներին ստիպել է փոփոխել ժամանակացույցը։

  • Կիսվել: