շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպել է ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Թարանջիթ Սինկխ Սանդհուին։ Այս մասին դեսպանը հայտնել է «Թվիթերի» իր միկրոբլոգում։

«Ես ուրախություն և պատիվ ունեցա հյուրընկալվելու ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Թարանջիթ Սինկխ Սանդհուին։ Մենք ընդգծեցինք մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման կարևորությունը և քննարկեցինք մեր դեսպանությունների համագործակցության ընդլայնման ուղիները»,- գրել է նա։

  • Կիսվել: