հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լիբիայի ափերի մոտ նավի խորտակվելու հետևանքով ավելի քան 60 միգրանտ է խեղդվել

Լիբիայի ափերի մոտ նավի խորտակվելու հետևանքով ավելի քան 60 միգրանտ է խեղդվել

Ավելի քան 60 միգրանտ, այդ թվում՝ երեխաներ և կանայք, խեղդվել են Լիբիայի ափերի մոտ նավակի շրջվելու հետևանքով, հայտնել է Լիբիայում ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպությունը X սոցիալական ցանցում։

«61 միգրանտ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, խեղդվել են Լիբիայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով»,- ասվում է կազմակերպության հաղորդագրության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ նավը մեկնում էր Լիբիայից:ն Դրանում ընդհանուր առմամբ մոտ 86 մարդ է եղել։

  • Կիսվել: